Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր
09.05.2018 | 20:32

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով, մայիսի 9-ին, ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր:

Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պետական այրերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշտատակին:


Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթեց նրանց հոգիների հանգստության համար: Վերջում Նորին Սրբությունը հաղթական եռատոնի կապակցությամբ իր շնորհավորանքներն ու հայրապետական բարեմաղթանքները բերեց նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ